ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Եվրախորհրդարանի նախագահը խորապես հիասթափված է

    Եվրախորհրդարանի նախագահը խորապես հիասթափված է

    28.11.2013| 17:43
    Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ափսոսանք է հայտնել, որ ՈՒկրաինան և Հայաստանն արտաքին ճնշման տակ հրաժարվեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։ Նա վստահություն է հայտնել, որ «Արևելյան գործընկերությունը» ԵՄ-ի հետ կապերն ընդլայնելու միջոց է։
  • Թուրքիա-Իրան հարաբերությունների նոր փո՞ւլ

    Թուրքիա-Իրան հարաբերությունների նոր փո՞ւլ

    28.11.2013| 17:41
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 17-ին Անկարա կգա ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին: Նա պատմել է Կատար, Բահրեյն, Իրան կատարած այցերի մասին:
  • Արևելյան գործընկերության գագաթնաժողովը սկսվեց

    Արևելյան գործընկերության գագաթնաժողովը սկսվեց

    28.11.2013| 17:38
    Վիլնյուսում մեկնարկած Արևելյան գործընկերության գագաթաժողովի մամուլի պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ քաղաքական օրակարգի առաջին և գլխավոր հարցը դարձավ ՈՒկրաինայի դիրքորոշման անսպասելի փոփոխությունը: Քաղաքական գործիչները, դիվանագետները և համաշխարհային լրատվամիջոցները կենտրոնացան այն հարցի վրա, թե արդյոք ՈՒկրաինան կստորագրի Եվրոպայի հետ Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագիրը: Չնայած ՈՒկրաինայի որոշմանը, Արևելյան գործընկերության ծրագրի ապագան չի կարող և չպետք է դրան զոհ գնա, նշված է մամուլի հաղորդագրությունում:
  • Տարբեր սպասելիքներ հունվարի 22-ից

    Տարբեր սպասելիքներ հունվարի 22-ից

    28.11.2013| 17:36
    Սիրիայի կառավարությունն ու ընդդիմության հիմնական մասը հաստատել են, որ հունվարի 22-ին կմասնակցեն ՄԱԿ-ի կազմակերպած Ժնև -2 բանակցություններին: Վարչապետ Վաել ալ-Հալքին հայտարարել է, որ իրենք գնալու են ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ ստեղծված իրավիճակին քաղաքական լուծում տալու համար։
  • Դեմոկրատիայի «սգո օր» Իտալիայում

    Դեմոկրատիայի «սգո օր» Իտալիայում

    28.11.2013| 17:34
    Իտալիայի Սենատը որոշեց մանդատից զրկել Սիլվիո Բեռլուսկոնիին` հարկային խարդախություններին մասնակցելու հետևանքով, որի համար նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Բեռլուսկոնին նոյեմբերի 27-ը` որոշման կայացման օրը, անվանել է դեմոկրատիաի սգո օր: 77-ամյա Բեռլուսկոնին զրկվել է նաև 6 տարի պատգամավոր առաջադրվելու իրավունքից:
  • Ռուսները մեզնից սովորելու բան ունեն

    Ռուսները մեզնից սովորելու բան ունեն

    28.11.2013| 17:25
    Քաղաքացիական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի բողոքն այս անգամ ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանին: Նա մեկօրյա հացադուլ է հայտարարել ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց հետևյալ հայտարարությամբ՝ «Պահանջում եմ, ՄԻՊ-ը հրապարակի այն ինֆորմացիան, որ հայտնի է իրեն ս.թ. օգոստոսի 23-ին` ինձ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ: Պահանջում եմ, ՄԻՊ-ը չթաքցնի հանցագործության մասին այն ինֆորմացիան, որին տիրապետում է»:
  • «Մեզ զոռով մեր ժողովրդի թշնամին են դարձնում»

    «Մեզ զոռով մեր ժողովրդի թշնամին են դարձնում»

    28.11.2013| 17:04
    ՈՒղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց, որ քաղաքապետարանն իրականում չի ցանկանում բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը: Նրա խոսքով, դրանք ընդամենը հայտարություններ են, քանի որ երեկվա դրությամբ ուղեվարձի սակագինը բարձրացնելու` քաղաքապետարանին ուղղված իրենց դիմումը մնացել է անպատասխան:
  • «Ոսկե աշունը»՝ ռետրո ոճով

    «Ոսկե աշունը»՝ ռետրո ոճով

    28.11.2013| 16:25
    Ամենամյա «Ոսկե աշուն» փառատոնը Երևանի պետական բժշկական համալսարանում այս տարի կանցկացվի նոյեմբերի 29-ին։ «Ոսկե աշնուն» միջոցառումը տեղի կունենա ռետրո ոճով: Այն կվարեն «Հարսնացուն հյուսիսից» սիրված ֆիլմի հերոսներ Մուրադի և Արուսյակի կերպարներով հանդես եկող ուսանողները: Միջոցառման ընթացքում ֆակուլտետային խորհուրդները նույնպես հանդես կգան ռետրո երգերով և պարային համարներով: Առանձին համարով հանդես կգան նաև արտասահմանցի ուսանողները:
  • «Պատերը ներկելը վերանորոգում չէ»

    «Պատերը ներկելը վերանորոգում չէ»

    28.11.2013| 16:17
    Արցախում, Ջավախքում, Հայաստանի մարզերում, անգամ մայրաքաղաքում մեծ թիվ են կազմում այն դպրոցները, որոնք ունեն վերանորոգման կարիք: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայ կրթական հիմնարկության» հայաստանյան գրասենյակի տնօրեն ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ` կան դպրոցներ, որ վտանգավոր են, կեղտոտ են, խոնավ, պատերի ծեփերը թափվում են, տանիքները ազբոշիֆերից են, որը թունավոր է: «Դպրոցների վերանորոգման ծրագիրը մեր հիմնարկությունը միանշանակ սկսում է տանիքը փոխելուց»,- ասաց զրուցակիցս:
  • Խելացի ու գիտելիքներով զինված զինվորը մեր ամենահուսալի պաշտպանությունն է

    Խելացի ու գիտելիքներով զինված զինվորը մեր ամենահուսալի պաշտպանությունն է

    28.11.2013| 15:37
    Արտաշատում տեղակայված ուսումնական զորամասում զինծառայողներն այսուհետև իրենց պարապմունքները կանցկացնեն համակարգչային ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարանում։ Նոյեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հերթական համակարգչային լսարանը նվիրեց ՀՀ զինված ուժերին։